Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարեության խոսքերը և երանի՜ նրան, ով լսում և պահում է այն, ինչ որ գրուած է նրա մեջ. որովհետեւ մոտ է ժամանակը: (Հայտնություն 1:3)
Այս էջը նախատեսված է Սուրբ Գրքից հատվածներ ընթերցելու համար: (գործում է 01 2012-ից)

Ելից 23

27 Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.

Ովսէէ 10

12 Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ։ 

Սաղմոս 97

10 Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կ՛փրկէ նորանց։ 11 Լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։

Ամբակում 2

3 Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. Եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ։ 4 Ահա նա գոռոզացել է, նորա հոգին ուղիղ չէ իրանում, բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ։

Առակաց 13

3 Իր բերանը զսպողը կ՛պահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։

Ա Կորնթացիս 6

15 Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։ 

Հռովմաեցիս 6

3 Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։ 4 Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։

Հռովմայեցիս 6

21 Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։ 22 Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։ 23 Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։

Ովսէէ 6

1 Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կ՛բժշկէ մեզ. Նա զարկեց, նա էլ կ՛պատէ մեզ։ 

Հովհաննես 14

21 Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան։ 

Հովհաննես 9

41 Յիսուսը նորանց ասեց. Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. Բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. Նորա համար ձեր մեղքերը մնում են։

Ղուկաս 2

6 Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. Նորա ծնելու օրերը լրացան։ 7 Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։   8 Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։ 9 Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։ 10 Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի. 11 Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։ 12 Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։ 13 Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. 14 Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։ 

Մատթեոս 12

33 Կամ ծառը բարի արէք՝ եւ նորա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արէք՝ եւ նորա պտուղն էլ չար. Որովհետեւ ծառը պտղիցը կ’ճանաչուի։ 34 Իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս կարող էք բարի խօսել՝ որ չար էք. Որովհետեւ սրտի աւելացածիցը կ’խօսի բերանը։

Աբդիա

3 Քո սրտի հպարտութիւնը քեզ խաբել է, ով վէմի խոռոչներումը բնակող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես. Ո՞վ կ՛իջեցնէ ինձ երկիրը։ 4 Թէեւ արծիւի պէս բարձրանաս, եւ թէեւ աստղերի մէջ դնես քո բոյնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։

Ժողովող 5

5 Լաւ է որ չ՛ուխտես, քան թէ ուխտես եւ չ՛կատարես։

Ղուկաս 8

15 Բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յօժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս։

Մատթեոս 3

8 Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արէք։ 9 Եւ մի կարծէք ասել ձեր միջումը Մենք հայր ունինք Աբրահամին. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերից որդիներ յարուցանել Աբրահամի համար։ 10 Արդէն կացինն էլ ծառերի արմատին դրուած է. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի ու կրակի մէջ կ’գցուի։

Հռովմեացիս 4

4 Բայց նորան՝ որ գործք է անում, վարձքը չէ համարվում շնորհքի պէս, այլ պարտքի պէս։ 5 Բայց նորան՝ որ գործք չէ անում այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն։ 

Հովհաննես 6

26 Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք ինձ որոնում էք՝ ոչ թէ նորա համար որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք։ 27 Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ, որ մարդի Որդին կ’տայ ձեզ. որովհետեւ Աստուած Հայրը կնքեց նորան։ 

Ելից 22

22 Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։ 23 Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը. 24 Եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի եւ ձեզ սրով կ’մեռցնեմ. Եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կ’լինին։ 
Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ. որովհետեւ մոտ է ժամանակը: (Հայտնություն 1:3)

Էջում տեղադրված բոլոր խոսքերը

1 Թագավորաց 14 1 Թագավորաց 2 1 Թեսաղոնիկե 5 1 Թեսաղոնիկեցիս 5 1 Կորնթացիս 10 1 Կորնթացիս 15 1 Կորնթացիս 9 1 Հովհաննես 1 1 Հովհաննես 1գլ 1 Հովհաննես 2 1 Հովհաննես 5 1 Պետրոս 1 1 Տիմոթեոս 4 1Հովհաննես 2 2 Թագավորաց 14 2 Թեսաղոնիկեցիս 2 2 Կորնթացիս 5 2 Կորնթացիս 6 2 Մնացորդաց 16 2 Պետրոս 3 2 Պետրոս 4 2 Տիմոթեոս 3 2 Օրինաց 18 2 Օրինաց 24 2 օրինաց 7 2 Օրինաց 8 Ա Կորնթացիս 1 Ա Կորնթացիս 10 Ա Կորնթացիս 15 Ա Կորնթացիս 6 Ա Կորնթացիս 7 Ա Հովհաննես 5 Ա Տիմոթեոս 2 Ա Տիմոթեոս 6 Աբդիա Ամբակում 2 Ամովս 8 Առակաց 1 Առակաց 11 Առակաց 13 Առակաց 14 Առակաց 15 Առակաց 16 Առակաց 19 Առակաց 20 Առակաց 21 Առակաց 22 Առակաց 23 Առակաց 27 Առակաց 28 Առակաց 4 Առակաց 8 Բ Կորնթացիս 6 Բ Հովհաննես Գաղ. 5 Գաղատացիս 1 Գաղատացիս 4 Գաղատացիս‎ 6 Գործք Առաքելոց 4 Դանիել 12 Դանիել 2 Դանիել 4 Եբրայեցիս 10 Եբրայեցիս 12 Եբրայեցիս 13 Եբրայեցիս 4 Եբրայեցիս 9 Եզեկիել 18 Եզեկիել 33 Ելից 14 Ելից 15 Ելից 20 Ելից 22 Ելից 23 Եսայի 51 Եսայիա 1 Եսայիա 12 Եսայիա 13 Եսայիա 40 Եսայիա 45 Եսայիա 5 Եսայիա 51 Եսայիա 55 Եսայիա 57 Եսայիա 58 Եսայիա 60 Եսայիա 9 Երգ երգոց 8 Երեմիա 10 Երեմիա 17 Երեմիա 2 Երեմիա 3 Երեմիա 5 Երեմիայի ողբերը 3 Եփեսացիս 2 Եփեսացիս 4 Եփեսացիս 5 Զաքարիա 13 Ժողավող 5 Ժողովող 1 Ժողովող 10 Ժողովող 12 Ժողովող 2 Ժողովող 4 Ժողովող 5 Ժողովող 6 Ժողովող 7 Ժողովող 8 Կողոսացիս 1 Կողոսացիս 2 Հակոբոս 1 Հակոբոս 2 Հակոբոս 4 Հակոբոս 4.11-17 Հակոբոս 5 Հայտնություն 13 Հայտնություն 22 Հայտնություն 3 Հայտնություն 6 Հեսու 1 Հոբ 34 Հոբ 36 Հոբ 36.21 Հովհաննես 1 Հովհաննես 11 Հովհաննես 12 Հովհաննես 14 Հովհաննես 15 Հովհաննես 3 Հովհաննես 5 Հովհաննես 6 Հովհաննես 9 Հովհաննեսի 1-ին թուղթ 1 Հովհաննեսի 1-ին թուղթ 5 Հովնան 2 Հուդա Հռոմ. 8 Հռովմաեցիս 10 Հռովմաեցիս 6 Հռովմայեցիս 10 Հռովմայեցիս 12 Հռովմայեցիս 14 Հռովմայեցիս 6 Հռովմեացիս 4 Հռովմեացիս 6 Հռովմեացիս 8 Ղուկաս 12 Ղուկաս 13 Ղուկաս 15 Ղուկաս 18 Ղուկաս 2 Ղուկաս 21 Ղուկաս 5 Ղուկաս 6 Ղուկաս 8 Մաղաքիա 1 Մաղաքիա 3 Մաղաքիա 4 Մատթեոս 7 Մատթեոս 1 Մատթեոս 12 Մատթեոս 13 Մատթեոս 24 Մատթեոս 24.36 Մատթեոս 3 Մատթեոս 6 Մատթեոս 7 Մարկոս 1 Մարկոս 10 Մարկոս 13 Մարկոս 16 Միքիա 7 Նաում 2 Ովսեէ 14 Ովսէէ 10 Ովսէէ 14 Ովսէէ 6 Սաղմոս 1 Սաղմոս 108 Սաղմոս 116 Սաղմոս 118 Սաղմոս 119 Սաղմոս 12 Սաղմոս 125 Սաղմոս 130 Սաղմոս 145 Սաղմոս 25 Սաղմոս 27 Սաղմոս 30 Սաղմոս 37 Սաղմոս 40 Սաղմոս 46 Սաղմոս 49 Սաղմոս 56 Սաղմոս 62 Սաղմոս 68 Սաղմոս 71 Սաղմոս 73 Սաղմոս 89 Սաղմոս 91 Սաղմոս 97 Տիտոս 2 Փիլիպեցիս 4